Մոսկվան հուսով է, որ Անկարան ձեռնպահ կմնա Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես հաղորդում է РИА новости-ն, այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, որը Ղազախստանը բնութագրել է որպես մի երկիր, «որը սկզբում ազատվել է խորհրդային լծից, իսկ այժմ որոշ ուժեր, իբր, սպառնում են այն կրկին դնել անիմաստ լծի տակ»:
«Մենք հույս ունենք, որ թուրք պաշտոնատար անձինք այսուհետ ձեռնպահ կմնան նման չմտածված դատողություններից», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով ՝ «այդ ողբերգական, բարդ, արտասովոր իրավիճակը Ղազախստանի համար ջանքեր էր պահանջում և հաստատ չպետք է դիտվի որպես պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն»: