Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա է և կազմում է 38,6 տոկոս: Այս մասին գրում է Ahval-ը՝ վկայակոչելով Metropoll Research-ի հարցման տվյալները։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Sosyo Politik կենտրոնի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակցությունը կազմել է 27 տոկոս (2018 թվականի 37 տոկոսի համեմատությամբ): Խորհրդարանում ԱԶԿ-ի դաշնակիցը՝ Ազգայնական շարժում կուսակցությունը, վայելում է հարցվածների 6,3 տոկոսի աջակցությունը՝ 2018 թվականի 7,3 տոկոսի համեմատությամբ:
Միևնույն ժամանակ, հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) աջակցության մակարդակը կազմել է 22,9 տոկոս, ազգայնական «Լավ կուսակցության» (IYI Party)՝ 10,3 տոկոս, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)՝ 9,4 տոկոս: Հարցվածների ավելի քան 11 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Պարբերականը նշում է, որ Էրդողանի ճնշման տակ է և չնայած բարձր գնաճին, Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերից իջեցրել է 500 բազիսային կետով տոկոսադրույքները՝ հրահրելով արժութային ճգնաժամ։
Արդյունքում, լիրան անցյալ ամիս ընկել է 18,4 դոլարի մակարդակին, որն ամենացածրն է պատմության մեջ: Գնաճը հասել է 36%-ի՝ 19-ամյա առավելագույնին՝ լրջորեն նվազեցնելով բնակչության, հատկապես աշխատանքային դասի և ցածր և միջին դասի ներկայացուցիչների եկամուտները, որոնք կազմում են իշխող ԱԶԿ-ի ընտրական բազան: