ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպաններին տեղեկացրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Մոսկվայի խորհրդակցությունների մասին:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման ընթացքում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները մանրամասն տեղեկացվել են հունվարի 9-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի Դաշնության՝ անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ կայացած խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև այս թեմայի քննարկումը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։