Եվրամիությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի ձգտումն աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ:
«Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանում կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար», – նշվում է հայտարարության մեջ:
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով 2021թվականը և անդրադառնալով հայ-թուրքական մեկնարկող երկխոսությանը, ասել է, որ Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն սկսել և հուսով է, որ այն հաջող կլինի:
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։