Անհայտ չարագործները զանգվածային անկարգությունների օրերին Ղազախստանի Ալմաթի քաղաքի դիահերձարաններից ավելի քան 40 մարմին են առևանգել: Այս մասին հունվարի 16-ին լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Կանատ Թայմերդենովը։
Նրա խոսքով՝ քաղաքի դիահերձարանների վրա ընդհանուր առմամբ յոթ հարձակում է եղել։
«Նրանք (չարագործները) սպանվածներին չեն թողել…»,- Թայմերդենովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: «41 զոհվածների (հանցակիցների) մարմիններն առևանգվել է»,- նշել է նա։
Նշենք, որ հունվարի 15-ին Ղազախստանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ասել Արտակշինովան հայտնել էր, որ անկարգությունների ընթացքում բուժհաստատություններ դիմողների թվում եղել են մարդիկ, որոնք չեն խոսել ո՛չ ղազախերեն, ո՛չ ռուսերեն: