Ալմաթիում անկարգությունների հետևանքով զոհվել է 149 քաղաքացիական անձ և 11 ուժային: Այս մասին հայտնել է ոստիկանության քաղաքային վարչության պետ Կանատ Թայմերդենովը։
Նա նաև հայտնել է, որ Ալմաթիում անկարգությունների մասնակիցները զենքի խանութների գրավման ժամանակ հափշտակել են 1.347 միավոր զենք:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում՝ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են հանդես եկել հեղուկ գազի գների կրկնակի աճին:
Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում։ Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են իրականացնում։