Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ զորքերն Ուկրաինայի սահմանի մոտ են՝ կապված այնտեղ ստեղծված լարված իրավիճակի և ՆԱՏՕ-ի գործողությունների հետ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
«Ուկրաինական տարածքում ռուսական զորքեր չկան, դրանք չկան նաև Դոնբասում։ Ռուսական զորքեր կան Ուկրաինայի մերձակա ռուսական տարածքում։ Եվ դա կարելի է հասկանալ»,- ասել է նա։
«Անհրաժեշտ ենք համարում այնտեղ զորքեր պահել՝ հաշվի առնելով լարված իրադրությունը և ոչ բարեկամական մթնոլորտը, որը ստեղծվել է ՆԱՏՕ-ի մարտական ավիացիայի տարբեր վարժանքներով պայմանավորված»,- գործակալությունը մեջբերում է Պեսկովին:
«Մենք պետք է պատասխանենք դրան, նախազգուշական միջոցներ ձեռնարկենք։ Դրա համար էլ այնտեղ՝ մեր տարածքում, գտնվում են մեր զինվորականները»,- ընդգծել է Պեսկովը։