Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կսկսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։
Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը: Ընկերությունը հույս ունի նախնական տվյալներն ստանալ արդեն մարտին։ Նրա խոսքով, Moderna – ի պլաններում է ամենամյա բուստերի մշակումը, որի գործողությունը կուղղվի ինչպես COVID-19-ի, այնպես էլ գրիպի կանխարգելմանը։