Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորումը և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած վերջին այցը՝ քննարկվել է ներուկրաինական կարգավորման խնդիրը, որը քարշակվում է Կիևի ապակառուցողական գծի պատճառով։ Վլադիմիր Պուտինը պատմել է ԱՄՆ – ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ կայացած շփումների մասին»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ղազախստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել, որ իրավիճակը հաջողվել է օպերատիվ կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ: