Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու՝ Թուրքիայում բանակցություններ անցակացնելու թուրքական կողմի առաջարկը. Այս մասին հայտնում Է ТАСС-ը։
Ըստ Պոդոլկայի՝ թուրքական կողմի այդ առաջարկը լավ մտածված է և ներուժ ունի: «Թուրքիան և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ լավ հասկանում են իրավիճակը մեր տարածաշրջանում, շատ լավ գիտեն ինչպես ուկրաինացիների, այնպես էլ ռուսների դրդապատճառները։ Եվ հասկանալի է, որ Թուրքիան լավ է հասկանում իր ռազմավարական շահերը», – ասել է նա։
Գործակալությունը, հղում անելով CNN Türk հեռուստաալիքին, հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ուկրաինա նախատեսված է փետրվարի 3-ին: Նշվում է, որ այդ օրը նշվելու է Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը:
Նշվում է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին եւ Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև «տարաձայնությունները հարթելու համար»։