Վաշինգտոնը հնարավոր է համարում Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հնարավորությունը՝ հանուն Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժեղացման։ Ինչպես հաղորդում է РИА новости-ն, այս մասին հայտնում է CNN-Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր ամերիկյան աղբյուրները:
Նշվում է, որ կողմերը հանդիպումներ են ունեցել ինչպես Անկարայում, այնպես էլ՝ Վաշինգտոնում։ «Տեղեկատվություն կա, որ ԱՄՆ-ն կարող է հավանություն տալ Թուրքիայի՝ 40 Block 70 F-16 կործանիչների և 80 կոմպլեկտների գնման ՝ Block 70-ի արդիականացման համար։ Հավանության պատճառը ՆԱՏՕ – ի դաշնակիցներին Սև ծովում աճող սպառնալիքի դեմ զինելն է», – գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով, որոնք արդեն սպառազինության մեջ են: