Բելառուսում իշխանության տարանցումը հնարավոր կլինի Սահմանադրության նոր հանրաքվեից հետո՝ երկու-երեք տարի անց, բայց ոչ շուտ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Քաղաքական գործիչն այդ ժամկետը բավարար է համարել, որպեսզի բելառուսները կարողանան «սկսել ապրել օրենքով» և «ամեն ինչ հանգիստ կառուցեն»: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ չի ճանաչում երկրում իշխանափոխության ոչ մի միջոց, բացի «արդար ընտրություններից»: «Ես երդվում եմ ձեզ, ինչպես իմ ժողովրդին։ Միայն այդպես կլինի։ Ես իշխանությունը ուժով չեմ պահելու», – հերթական անգամ խոստացել Է Լուկաշենկոն։