ԱՄՆ ռազմածովային ուժերը Արաբական ծովում կանգնեցրել են Իրանից ուղևորված նավ, որը, ըստ պնդումների, տեղափոխել է բեռ՝ նախատեսված էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների համար:
Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին այսօր հայտնել Է Al-Hadath հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից կանգնեցված նավի վրա գտնվում է 40 տոննա պարարտանյութ, որոնք կարելի է օգտագործել որպես պայթուցիկ նյութ: