Թուրքիան Bayraktar TB2 անօդաչուների մատակարարման պայմանագրեր է կնքել 16 երկրների հետ։ Այս մասին «Անադոլու»-ին հայտնել Է «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը:
Գործակալությունը հայտնում է, որ նա ուշադրություն է հրավիրել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի մեծ պահանջարկի վրա։ Բայրաքթարը նշել է, որ Bayraktar TB2 ԱԹՍ-ն հաջողությամբ թռել է 420 հազար ժամ, և դրանց գնման պայմանագրերը կնքվել են 16 երկրների հետ:
Նա նաև հայտնել է, որ բացի այդ, կնքվել է Bayraktar Akıncı հարվածային ԱԹՍ-ի վերաբերյալ առաջին արտահանման պայմանագիրը: Պայմանագրի շրջանակներում մատակարարումները նախատեսված են 2023 թվականին։ Ըստ Բայրաքթարի՝ Թուրքիայի գլխավոր նպատակը համաշխարհային մասշտաբով շուկայի մասնաբաժինն ավելացնելն է և 10 առաջատար արտահանող երկրների շարքում ընդգրկելը: