Չեն բացառվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Interfax-ը։
Գործակալությունը գրում է, որ ամերիկյան լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է Բայդենը խանութ մտնում գնումներ կատարելու։ Իսկ այնտեղ լրագրողներից մեկը նրան հարցնում է Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների հնարավորության մասին։ Ի պատասխան՝ Բայդենն ասել է․ «Այո, հնարավոր է»։
Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի ծրագրերի մասին գիտի միայն ինքը՝ Պուտինը։ «Չեմ կարծում, որ նույնիսկ նրա շրջապատը հստակ գիտի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
TACC-ը նշում է, որ Բայդենը ևս մեկ կարևոր հայտարարություն է արել. նա վստահեցրել է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում զորքեր տեղակայել Ուկրաինայում։ Իսկ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում, ըստ ամերիկացի առաջնորդի, ողջ աշխարհը կկանգնի հսկայական հետևանքների առաջ։
Դա կլինի «ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, և արդյունքում կփոխի աշխարհը»,- ասել է Բայդենը։