ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Տաջիկստանին ու Ղրղզստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունը սահմանին, փոխանցում է ТАСС-ը։
«ՀԱՊԿ-ը պատրաստ է Տաջիկստանին ու Ղրղզստանին օգնություն ցուցաբերել՝ հակամարտության խաղաղ լուծման համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք՝ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին այսօր փոխհրաձգություն է սկսվել՝ երկու երկրների սահմանապահների միջև։