ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ձերբակալվել է Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով, РИА Новости-ին հայտնել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կիմը:
Ըստ Խաչատրյանի՝ նա ԱՄՆ-ից մեկնել է Հայաստան, սակայն 2021 թվականի դեկտեմբերի 26-ին ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, նրա մոտ հայտնաբերվել են GLOK-17 ատրճանակ և փամփուշտներ, հայտնել է Կիմը։
«Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մաքսանենգության հոդվածով (ՔՕ 226.1 հոդվածի 1-ին մաս)։ Նա չի ընդունում մեղքը, ասում է, որ նախկինում պահնորդական ընկերության աշխատակից է եղել, և նա, իբր, զենքի ամերիկյան թույլտվություն է ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կիմը հավելել է, որ Խաչատուրյանը դժվար է շփվել անձնակազմի և խցակիցների հետ, քանի որ խոսում է միայն երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։ Բացի այդ, ձերբակալվածը բողոքել է մի շարք քրոնիկ հիվանդությունների առկայությունից։
«Նրա առողջական վիճակը, այնուամենայնիվ, մտավախություններ է առաջացնում, ուստի մենք մեկուսարանի վարչակազմին խորհուրդ ենք տվել նրան ուղարկել №20 ՔԿՀ, որտեղ տեղավորում են Մոսկվայի քննչական մեկուսարանի կալանավորներին»,- հավելել է Կիմը: