Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ «ՌԴ – ի կողմից հարձակման» հավանականությունը պահպանվել և մեծացել է 2019 թվականից, սակայն «Նորմանդական ձևաչափի» ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) քաղխորհրդականների վերջին հանդիպումը ապաէսկալացման քայլ է:
«Հարձակման հավանականությունը (ՌԴ – ի կողմից խմբ.) կա, այն ոչ մի տեղ չի կորել, այն 2021 թվականին նույնն է եղել։ «Նորմանդական ձևաչափից» հետո այն (հարձակման հավանականությունը – խմբ.) ավելի փոքր էր։ Նախանցյալ օրը «Նորմանդական ձեւաչափի» խորհրդականների հանդիպումն էր։ Եթե դա քաղաքական թատրոն չէ և ամեն ինչ լուրջ է, ապա դա երկխոսության և գործընթացի խաղաղ կարգավորման քայլերն են», – հայտարարել է Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։