Վաշինգտոնը պատրաստ է Եվրոպայում մի շարք զորավարժությունների մասշտաբների կրճատմանը, եթե Ռուսաստանը պատասխան միջոցներ ձեռնարկի փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների շուրջ բանակցությունները։
«Երբ մենք նրա հետ սկսեցինք այդ բանակցությունները, մենք պատրաստ էինք ինչ-որ բան առաջարկել, եթե Ռուսաստանը փոխադարձությամբ պատասխան տա։ Օրինակ, մայրցամաքում մեր որոշ զորավարժությունների չափի ու ծավալների կրճատումը, սակայն դա փոխադարձություն կպահանջի Ռուսաստանի կողմից։ Նրանք [Ռուսաստանը] չէին ուզում գնալ դրան։ Այնպես որ, կրկնեմ, մենք չենք փակում բանակցությունների դուռը։ Պետդեպարտամենտը հստակ հասկացրել է, որ դրա հնարավորությունները դեռ կան, բայց մենք պետք է տեսնենք, թե ինչի կհանգեցնի դա», – մեջբերում է Քիրբին։
Պենտագոնի մամուլի քարտուղարը հավելել է, որ նման առաջարկներով Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ, սակայն համաձայն չԷ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելք սահմանել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն հունվարի 26-ին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների գրավոր պատասխանները: