Туту.ру-ն հրապարակել է 2022 թվականի փետրվարի համար Ռուսաստանում ավիավաճառքի հետազոտության արդյունքները։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիները փետրվարյան ուղևորություններ ծրագրելօիս զանգվածաբար հետաքրքրվել են արտասահմանյան երեք ուղղություններով. զբոսաշրջիկներն ակտիվորեն փնտրում են ավիատոմսեր դեպի Հայաստան, Թուրքիա և Ուզբեկստան:
Ամենահանրաճանաչ քաղաքը Երևանն է։ Ծառայության տվյալներով՝ Մոսկվայից ավիատոմսերի արժեքը սկսվում է 4,1 հազար ռուբլուց։ Ռուսաստանցիները նաև «շտապել են տոմսեր փնտրել» դեպի Հայաստանի մեկ այլ քաղաք՝ Գյումրի, որտեղ կարելի է թռչել նվազագույնը 3,6 հազար ռուբլով:
Երկրորդ տեղում է Ստամբուլը։ Մոսկվա-Ստամբուլ չվերթի գները սկսվում են 4,8 հազար ռուբլուց: Բացի այդ, ճանապարհորդների հետաքրքրված են նաև Անթալիա տոմսերով։
Առաջատարների եռյակում է հայտնվել նաև Ուզբեկստանը։