Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ, այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլմար Սամեդովին։
«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԺ-կռավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանին է փոխանցվել 108 մարդու մարմին՝ ընդգծելով, որ առաջիկա օրերին ևս 2 մարմին կփոխանցվի։