Չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հրամանագիր է ստորագրել համընդհանուր զորահավաքի մասին:
«Պահեստազորում գտնվող հայրենակիցներին կոչ եմ անում ժամանել զինկոմիսարիատներ։ Այսօր իմ կողմից համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրվել»,- հայտարարել է Պուշիլինն իր տեսաուղերձում։
ԴԺՀ-ի ժողովրդական խորհուրդը հաստատել է հանրապետության ողջ տարածքում համընդհանուր զորահավաքի անցկացումը: Ինչպես հայտնում է ТАСС-ի թղթակիցը, փաստաթուղթը ներկայացրել է ԴԺՀ-ի Ժողովրդական խորհրդի էթիկայի, կանոնակարգի և աշխատանքի կազմակերպման կոմիտեի նախագահ Նատալյա Ցենսկին:
Չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նաև հրամանագիր է ստորագրել համընդհանուր զորահավաք անցկացնելու մասին, հաղորդում է РИА Новости-ն:
ՄԱԿ-ի տվյալներով՝ «Ուկրաինայի արևելքում շուրջ 8 տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, տուժել է շուրջ 44 հազար մարդ:
Եվրամիության երկրները փետրվարի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ են արել ամբողջությամբ կատարել Մինսկի համաձայնագրերը։
Մինսկի համաձայնագրերը նախատեսում են սահմանադրական բարեփոխումների իրականացում, կրակի դադարեցում և շփման գծից ծանր սպառազինությունների հետքաշում:
Մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ սահմանին կենտրոնացրել են բանակի մեծ մասը և պարբերաբար գնդակոծում են աշխարհազորայիններին, այդ թվումъ «արգելված տեխնիկայի կիրառմամբ: Սահմանին ռուսական զինված ուժերի կուտակումներ են նկատվում։