Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի օրը հանդես է եկել այն պնդմամբ, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ծրագիրն արդեն սկսել է իրականացվել:
«Բոլոր վկայությունները ցույց են տալիս, որ ծրագիրը որոշակի իմաստով արդեն սկսել է իրականացվել։ Սա այն է, ինչ մտածում է մեր ամերիկացի ընկերները: Դուք տեսնում եք այն պայթյունները, որոնց մասին մենք վաղուց ենք զգուշացրել: Ես վախենում եմ. այդ ծրագիրը կարող է 1945 թվականից մասշտաբի խոշոր պատերազմ դառնալ Եվրոպայում»,-հայտարարել Է Ջոնսոնը՝ BBC ռադիոընկերությանը տված հարցազրույցում:
Այդ կապակցությամբ վարչապետը կրկին Ռուսաստանին բանակցությունների կոչ է արել՝ լարվածությունը թուլացնելու համար. «Հիմա ճիշտ ժամանակն է հետ քաշվել, հիմա ժամանակն է լուրջ դիվանագիտական զրույցի մասնակցել»,-ասաց նա:
Վերջին շրջանում Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում պնդումներ են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է որպես լարվածության անհիմն հրահրում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում: Ընդ որում, նա չի բացառել հայտարարությունների արդարացման համար սադրանքների իրականացումը։