ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ ՌԴ-ն ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։
Պուտինը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարներին շնորհավորել է Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագրեր կնքելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները Պուտինին խնդրել են ճանաչել հանրապետությունների անկախությունը։ ՌԴ Պետդուման երեքշաբթի կայացած նիստում ձայների մեծամասնությամբ Ռուսաստանի կոմկուսի խմբակցության առաջարկած՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին նախագիծն ընդունել է և ուղարկել ՌԴ նախագահին։