Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Մոսկվայի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Առաջնորդները կարծիքներ են փոխանակել այդ հարցի վերաբերյալ։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է ընդունված որոշման օբյեկտիվ անհրաժեշտությունը Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի եւ Մինսկի համաձայնությունները կատարելուց նրանց կտրականապես հրաժարվելու պայմաններում», — ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին, ինչպես նաև հանձնարարել է ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը: Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, որոշումը կայացվել է՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների հիման վրա։
Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն 8 տարի, այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, դրա զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, ևս շուրջ 44 հազար մարդ տուժել է: