Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոն հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պուտինն ու Մակրոնը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Որոշում է ձեռք բերվել կապի մեջ մնալ։
Պուտինը Մակրոնին սպառիչ պարզաբանումներ է տվել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին որոշում կայացնելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ։
Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։