Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինացի զինվորականներին առաջարկել է վերցնել իշխանությունը։
«Կարծես մեզ համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել, քան թմրամոլների և նեոնացիստների այդ տափօղակի հետ, որը Կիևում պատանդ վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին», — ասել է նա:
ՌԴ ղեկավարը նաև կոչ է արել ուկրաինացի զինվորներին թույլ չտալ արմատականներին խաղաղ քաղաքացիներին օգտագործել որպես կենդանի վահան:
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։