Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ տեսակապով հայտնել է, որ իրենք Կիևում են։
«Մենք այստեղ ենք, մենք Կիևում ենք, մենք պաշտպանում ենք Ուկրաինան»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ CNN-ը փոխանցել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության նկատառումներով տեղափոխվել է բունկեր։ Միևնույն ժամանակ, պարզ չէր՝ բունկերը գտնվում է Կիևո՞ւմ, թե՞ այլ վայրում։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացիան, միայն նրա ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը: