Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուրջ և հանգամանալից կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության բոլոր ասպեկտների շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած երկարատև հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը լուրջ և հանգամանալից մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ: