Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԵՄ առաջնորդների ջանքերը` ուղղված Ուկրաինայի` Միության կազմում ընդգրկվելուն, հաղորդում է Anadolu – ն:
«Ես ցանկանում եմ հարցնել Եվրամիության անդամներին, թե ինչու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը դեռ ձեր մոտ անհանգստություն առաջացնում։ Ցուցադրեք այն նրբանկատությունը, որը դուք ցուցաբերում եք Ուկրաինայի ԵՄ անդամակցության նկատմամբ: Թե՞ դուք Թուրքիային կընդգրկեք օրակարգում, երբ ինչ-որ մեկը հարձակվի նրա վրա»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը միաձայն հավանություն է տվել բանաձևին, որով կոչ է արել ԵՄ-ին աշխատել Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ: