Կրակի դադարեցման հարցը և հումանիտար միջանցքի կառուցման թեման կքննարկվի ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցություններում:
Այս մասին հայտնել Է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլից առաջ, փոխանցում է ТАСС-ը։
Նա տեղեկացրել է, որ ուկրաինական պատվիրակությունն ուղևորվում է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններին, նրա ժամանումը սպասվում է մարտի 3-ին։
Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Բելառուսի Բրեստի մարզի Բելովեժսկայա Պուշչիի շրջանում: