Ուկրաինան և ՌԴ-ն փոխըմբռնման են հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է РИА новости – ն:
Ուկրաինան և ՌԴ-ն քննարկել են այն ուղիները, որտեղ քաղաքացիների տարհանման շրջանումիրականացվելու է կրակի դադարեցումը։
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Կիևը չի ստացել այն արդյունքները, որոնց հույս ուներ հասնելու ՌԴ-ի հետ բանակցությունների ընթացքում։
Միաժամանակ, նրա խոսքով, Կիևը և Մոսկվան պայմանավորվել են շարունակել բանակցությունները, երրորդ փուլը պլանավորվում է անցկացնել հնարավորինս կարճ ժամկետներում: