Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի կարծիք է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պետք է ընդգրկվեն իր երկրի «անվտանգության երաշխավորների» շարքում:
«Ես կարծում եմ, որ նա (Էրդողանը – խմբ.) Ուկրաինայի համար անվտանգության այն երաշխիքներից մեկը կլինի այն երկրների շրջանում, որոնք պետք է ապահովեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները», – ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել Կիևին Թուրքիայի առաջնորդը:
Խոսելով Գերմանիայի կանցլերի դերի մասին՝ նա հայտարարել է, որ «Գերմանիան պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, և այն պետք է լինի հաստատ ոչ թե Ռուսաստանի կողմում, այլ արդարության կողմում»: