ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։
«Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը»,-նշել է նա։
Նշենք, որ մամուլում, վկայակոչելով «Авиаторщина» Telegram ալիքը, տեղեկություն էր տարածվել, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։