ԱՄՆ-ի իշխանությունները ակտիվներ արգելափակող պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ինչպես նաև մի շարք ռուս գործարարների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ТАСС-ը:
Փաստաթղթում նշվում է, որ այդ քայլերը ձեռնարկվել են Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության կապակցությամբ: Ամերիկյան իշխանությունները հույս ունեն, որ ցուցակում ընդգրկված անձինք «ԱՄՆ-ում գտնվող ակտիվները կսառեցվեն, իսկ սեփականությունը կարգելափակվի»:
«Այսօր ԱՄՆ – ն պատժամիջոցներ է սահմանում Պուտինի մերձավորների և նրանց ընտանիքների անդամների լայն շրջանակի նկատմամբ», – ասված է փաստաթղթում: Ինչպես հետևում է փաստաթղթից, բացի Պեսկովից նշված ցուցակում ընդգրկված են Նիկոլայ Տոկարևը, Բորիս և Արկադի Ռոտենբերգները, Սերգեյ Չեմեզովը, Իգոր Շուվալովը, Եվգենի Պրիգոժինը և Ալիշեր Ուսմանովը: Մի շարք դեպքերում սահմանափակումները վերաբերում են ցուցակում ընդգրկված անձանց ամուսիններին և երեխաներին, ինչպես նաև նրանց ընկերություններին կամ այլ գույքին: