Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը կսկսվի ժամը 17:00-ին։ Այս մասին տեղեկացրել է Կիևի պատվիրակության անդամներից մեկը։
Կիևի պատվիրակությունը չի փոխվել։
Նշենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը մարտի 2-ին էր, իսկ առաջինը՝ փետրվարի 28-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։