Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է առևտրում ռուսական ռուբլու օգտագործման հնարավորության մասին։ Այս մասին Էրդողանը մարտի 6-ին հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինն իր հերթին խոստացել Է Թուրքիա ուղարկել արևածաղկի ձեթով և ցորենով 30 նավ, հաղորդում է A Haber-ը:
«Մանրամասներ են հայտնվել նախագահ Էրդողանի և Պուտինի երեկվա բանակցություններից։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգտագործել «դոլարը, եվրոն, ռուբլին, ոսկին և յուանը առևտրում», իսկ Ռուսաստանի առաջնորդն իր հերթին ցուցում կտա 30 նավ ուղարկել, որոնք բեռնված են արևածաղկի ձեթով և ցորենով, որոնք գտնվում են Ազովի ծովում», – հաղորդել է հեռուստաալիքը։ Երեկ կայացած բանակցությունները հիմնականում նվիրված էին Ուկրաինայի իրավիճակին և տևել են մոտ մեկ ժամ։