Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում «Միր» քարտի պահանջարկն աճել է ութ անգամ, հայտնում է «Փրայմ» գործակալությունը։
Պահանջարկի աճը նշել են նաև ՎՏԲ Բանկում։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ մարտի 7-ին «Միր» քարտի սեփականատեր է դարձել 27 հազար օգտատեր։ Ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է նախորդ օրը նշած արժեքից (3,5 հազ.)։
ՎՏԲ բանկի ներկայացուցիչները հիշեցրել են, որ քարտն ընդունվում է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մի շարք այլ երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքիայում և Վիետնամում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Այս առումով շատ ռուսական բանկեր ծրագրում են քարտեր թողարկել երկու վճարային համակարգերով: