Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են ուկրաինա-մոլդովական սահմանին ինը հոգուց բաղկացած խմբի ձերբակալության մասին, որոնց թվում են, ենթադրաբար, հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Strana.ua-ին հղումով, նրանք ձերբակալվել են Մոգիլև-Պոդոլսկի քաղաքի մոտ՝ Ուկրաինայի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար։
«Ձերբակալվածների թվում են եղել զինվորական տարիքի ութ ուկրաինացիներ և այսպես կոչված «գիդը»՝ Մոլդովայի քաղաքացի։ Մոլդովա անցածների թվում լուսանկարից կարող եք ճանաչել Ռուսլան Եվդոկիմենկոյին և Անատոլի Եվդոկիմենկոյին՝ հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը»,- գրում է թերթը։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ արական սեռի բնակչությունը շարունակում է փորձել խուսափել մոբիլիզացիայից և լքել Ուկրաինան՝ թաքնվելով մեքենաների բեռնախցիկում, գնացքներում կամ ձևանալով որպես օտարերկրացի՝ մեծ կաշառքներ առաջարկելով հեռանալու հնարավորության համար։