ԱՄՆ-ի դատարանը Հարավային Կալիֆորնիայում բնակվող երկու հայերի դատապարտել է տարբեր ժամկետների՝ Բեվերլի Հիլզում թուրքական ռեստորանի վրա ատելության հողի վրա հարձակման համար, հաղորդում է abc7.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ Գլենդեյլից 23-ամյա Ուիլյամ Ստեփանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ Թուջունգայից 24-ամյա Հարություն Հարի Չալիկյանը՝ 15 ամսվա ազատազրկման: Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել 2021 թվականի հոկտեմբերին։
Ինչպես գրում է պարբերականը՝ միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ թուրքական և հայկական համայնքներում լարվածության սրման ֆոնին։