Թուրքիան սիրիացի գրոհայիններին է ուղարկել՝ պատերազմելու Ուկրաինայի դեմ։ Նշվում է, որ դրանք այն գրոհայիններն են, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2020թ-ի 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո։
Այս մասին РИА новости-ին հայտնել է սիրիական ընդդիմադիր աղբյուրը:
«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Հայաստանի դեմ 2020 թվականին ռազմական գործողություններին, և այդ գրոհայինների մեծ մասը մնացել է այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Թուրքիան գրոհայինների մի մասը Սիրիայից և այլ երկրներից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտության մասնակցելու համար», – ասել է աղբյուրը։
Վերջինիս խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած գրոհայինները ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո մտել են ուկրաինական իշխանությունների կողմից ստեղծված օտարերկրյա լեգեոնի մեջ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 2020 թվականին թուրքական հետախուզությունը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել շուրջ 2,5 հազար գրոհայինի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, որոնցից զոհվել է 300-ը, իսկ մի մասն էլ վերադարձել է Սիրիա: Լեռնային Ղարաբաղում շարունակել են մնալ մոտ 1000 գրոհային։