Ռուսական կողմն ամեն օր հումանիտար միջանցքներ կբացի Ուկրաինայում, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ հումանիտար միջանցքները միակողմանի կարգով են բացվելու, առանց որևէ համաձայնեցման այժմ ամեն օր ժամը 10:00 — ից, իսկ մյուս ուղղություններով՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ: Ռուսաստանի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մենք երաշխավորում ենք լիարժեք անվտանգության ապահովում», – ասել է նա։