Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինա կամավորներ ներգրավելու գաղափարին։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, ապա պետք է ընդառաջ գնաք և օգնեք նրանց տեղափոխվել պատերազմական գոտի»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 11-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ստացել են ավելի քան 16 000 նմանատիպ հարցումներ, որոնց մեծ մասը Մերձավոր Արևելքի երկրներից է:
Նա ընդգծել է, որ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար. «նրանք դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։