«Яндекс»-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Տիգրան Խուդավերդյանը լքում է պաշտոնը, հայտնել են ընկերությունում: Նա նաև դուրս կգա տնօրենների խորհրդից և կհեռանա դուստր ընկերություններից: Այս որոշումները կայացվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում Խուդավերդյանին ընդգրկելու ֆոնին։
Տիգրան Խուդավերդյանը «Яндекс»-ի Ռուսաստանի գծով գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է մարտի 15-ին. այդ պաշտոնում նա փոխարինել է Ելենա Բունինային: