ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին: Մասնավորապես, ավելի վաղ Բայդենը Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» էր անվանել։
«Անթույլատրելի և աններելի ենք համարում պետության ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել ամբողջ աշխարհում»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է TACC-ը։