Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին երեքշաբթի կողմ է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
«Մենք ցանկանում ենք Ուկրաինային Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհ տալ։ Ցանկանում եմ նախագահ Զելենսկուն ասել, որ Իտալիան այդ ճանապարհին աջակցում է իր երկրին։ Իտալիան ցանկանում է, որ Ուկրաինան լինի ԵՄ – ում», – ասել է Դրագին, որի հայտարարությունը հրապարակվել է Իտալիայի կառավարության թվիթերյան էջում։
Վարչապետը նաև խոստացել է աջակցել ուկրաինացի փախստականներին և ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիայի խորհրդարանին հղած ուղերձում նախազգուշացրել էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով տարբեր երկրներում պարենի պակասի վտանգի մասին, որը գյուղատնտեսական արտադրանքի խոշոր արտահանող է: