Անհայտ անձը Մոսկվայի «Азербайджан» ժողովրդական տնտեսության նվաճումների տաղավարում պայթյունի սպառնալիքի մասին է հայտնել, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների իր աղբյուրին:
«Անանուն հաղորդագրություն է ստացվել «Азербайджан» ժողովրդական տնտեսության նվաճումների տաղավարում պայթյունի սպառնալիքի մասին, ստուգում է ընթանում», – ասել է գործակալության զրուցակիցը:
Պարբերականը նշում է, որ 2019 թվականի նոյեմբերից Ռուսաստանում տարբեր օբյեկտների «ականազերծման» ալիք է նկատվում։