Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան փաստում է, որ այս փուլում Ռուսաստանի հետ բանակցություններում կոնսենսուս չկա:
«Բանակցություններում կոնսենսուս դեռ չկա։ Ուկրաինայի դիրքորոշումը պարզ է՝ հրադադար, անվտանգության երաշխիքներ, տարածքային ամբողջականության հարցում ոչ մի փոխզիջում: Սակայն Ռուսաստանը հավատարիմ է վերջնագրերին», – գրել է Կուլեբան Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից ավելի կառուցողական մոտեցումը խթանելու համար Ուկրաինային երկու բան է հարկավոր՝ ավելի շատ պատժամիջոցներ Մոսկվայի դեմ և ավելի շատ ռազմական օգնություն Կիևի համար: