ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ այժմ հարմար պահ չէ Ռուսաստանի կազմում ԼԺՀ-ի ընդգրկման մասին հանրաքվեի անցկացման համար:
«Ես կարծում եմ, որ հիմա հարմար պահ չէ։ Եվ հիմա դժվար թե պետք է մտահոգվել այնպիսի հարցերով, երբ ճակատագիրը ռազմաճակատում է որոշվում»,- մեջբերում է ТАСС-ը։
Ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որտեղ նրա բնակիչները կարտահայտեն իրենց կարծիքը ՌԴ-ին անդամակցելու վերաբերյալ: