Ադրբեջանը Ուկրաինան կապահովի անհրաժեշտ վառելանյութով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի արդյունքում, հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը:
«Տեղեկացրեցի խաղաղ բնակչության ուղղությամբ նոր հարվածների մասին: Քննարկել ենք կանաչ միջանցքների անհապաղ անհրաժեշտությունը։ Շնորհակալություն հայտնեցի ցուցաբերած օգնության համար», – կայքը մեջբերում է Զելենսկիի Twitter-յան գրառումը։